ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՈՒժերի փոշիացումը, մյուս բացասական պրոցեսների հետ միասին, մեր փսևդոհասարակությանը տանում է դեպի մեծ փոս

ՈՒժերի փոշիացումը, մյուս բացասական պրոցեսների հետ միասին, մեր փսևդոհասարակությանը տանում է դեպի մեծ փոս
09.10.2024 | 08:51

Շատ հետաքրքիր անալոգիաներ կան մեր բազմակուսակցականության հիվանդագին երևույթի և մեղվի ձագատենդի միջև։

Ձագատենդի մեջ ընկած մեղվի փեթակը, մեկը մյուսի հետևից ձագ տալով, զրկվում է իր հզորության մի մասից և նման պրոցեսի շարունակվելու հետևանքով այնքան է թուլանում, որ դադարում է մեղվաընտանիք լինելուց։

Մեր աճող բազմակուսակցականության ֆենոմեն-երևույթը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս մեր թուլացվածության աստիճանը։

Եվ ամենամեծ ցավն այն է, որ այդ երևույթի հետևում քաղաքական բնույթի քիչ բան կա, քանի որ ճիշտ քաղաքականությունը այս իրավիճակում ուժերի միավորումն է, ոչ թե ավելի պառակտումը։

Այնինչ, իրականում այս երևույթի թիկունքում ընկած է սեփական փոքրիկ ճիշտը ապացուցելու և արևի տակ ավելի երևացող տեղ գրավելու թույլերին հատուկ տենդենցը։

Եվ ավելի մեծ ցավն այն է, որ մարդկանց փոքրիկ ճիշտը շատ ավելի մեծ ու հիմնարար ճիշտի, այն է՝ ուժերի միավորման ու իսկապես հզորանալու հակառակն է։

Մյուս կողմից էլ, այս երևույթը մեզնում կենսաձևի վերածված էգոիզմի արտահայտություններից մեկն է՝ ուժերի փոշիացում, որը, մյուս բացասական պրոցեսների հետ միասին, մեր փսևդոհասարակությանը տանում է դեպի մեծ փոս, որից բոլոր հնարավոր միջոցներով պետք է խուսափել։

Սա այն դեպքն է, երբ մեծ քանակությամբ փոքրիկ ու էգոիստական լոկալ ճիշտերի գումարը վերջիվերջո վերածվում է մեծ աղետի։

Սա է մեր կյանքին ուղեկցող և մեր տունը քանդող հավերժական հանելուկը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ